National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2017
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի արտագնա նիստը
1 / 4

Սեպտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ողջունել եւ արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին:

ՀԱՊԿ շրջանակում ստորագրված միջազգային պայմանագրերի վավերացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցը ներկայացրել է ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվական ծրագրերի վարչության պետ Ալեքսանդր Վինիդիկտովը: Խոսրով Հարությունյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների եւ կոմիտեների միջոցով ակտիվացնել միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացը:

ՀԱՊԿ-ում Բելառուսի Հանրապետության նախագահության առաջնահերթություններին առնչվող հարցի վերաբերյալ զեկույց է ներկայացրել Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Պացեւիչը: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն այս հարցի առնչությամբ անդրադարձել է ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ կառուցողական երկխոսության եւ համակարգված աշխատանքի անհրաժեշտությանը: Նիստում կարեւորվել են ՀԱՊԿ անդամ երկրների կողմից մի շարք հարցերում քաղաքական համաձայնեցված դիրքորոշումները:

Սերգեյ Պացեւիչը ներկայացրել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ի ամենամյա ամառային նստաշրջանի արդյունքները, որը կայացել է 2017 թվականի հուլիսին Մինսկում:

ՌԴ ԴԺ Պետական դումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը եւ ՌԴ ԴԺ ԴԽ ագրարային քաղաքականության եւ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Բելոուսովն իրենց ելույթներում անդրադարձել են ՀԱՊԿ անդամ երկրների փաստաթղթերին, որոնք հասցեագրված են ՀԱՊԿ ԽՎ-ին: Խոսրով Հարությունյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության ուժեղացմանն ու խորհրդարանի դերի բարձրացմանն ուղղված քայլերը:

Օրակարգում է եղել նաեւ Սերբիայի քաղաքական իրավիճակին առնչվող հարցը, որը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Սերբիայի պատվիրակության անդամ Իովան Պալալիչը:

ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվական ծրագրերի վարչության պետ Ալեքսանդր Վինիդիկտովը ներկայացրել է ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի զեկույցը ՀԱՊԿ-ի աշխատանքի վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է վաղը՝ սեպտեմբերի 30-ին կայանալիք միջխորհրդարանական լսումների անցկացմանն առնչվող հարցը, որը վերաբերում է արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերին: Նա հույս է հայտնել, որ լսումները կանցնեն կառուցողական մթնոլորտում:

Պարոն Հարությունյանը 2018 թվականի համար ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային ծրագրի նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել՝ առաջարկելով սեմինարների, համաժողովների, լսումների կազմակերպման աշխատանքներում ներառել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների գիտափորձագիտական ներուժը:

Հանձնաժողովը որոշել է ՀԱՊԿ ԽՎ անդամ երկրների միջխորհրդարանական համագործակցության հարցում ունեցած ավանդի համար ՀԱՊԿ ԽՎ պատվոգրով պարգեւատրելու ներկայացնել աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Իգոր Կեֆելիին:

Հանձնաժողովը հաստատել է քննարկված բոլոր հարցերը, այդ թվում նաեւ՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանական լսումների ամփոփիչ փաստաթղթի նախագիծը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում խորհրդարանական համակարգված աշխատանքի վերաբերյալ:

«Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր «Գենեզիս եւ դինամիկա» ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների մշակութային ընդհանրություններին, անվտանգության հարցերում փոխգործակցությանը, վտանգներին եւ մարտահրավերներին:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Սանկտ Պետերբուրգում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am